ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են սահմանամերձ երեք համայնքներ
Քաղաքական
13:16 27/06/2024
Հայաստան

ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են սահմանամերձ երեք համայնքներ

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ընդունել է Եվրոպական խորհրդի ճգնաժամային կառավարման քաղաքացիական ասպեկտների կոմիտեի պատվիրակությանը։

X-ի միկրոբլոգում առաքելությունը  տեղեկացնում է, որ այցը եղել է երեկ։

«Պատիվ է հյուրընկալել Ճգնաժամային կառավարման քաղաքացիական ասպեկտների կոմիտեին։  Պատվիրակները հանդիպել են ԵՄ դիտորդական առաքելության  անձնակազմի հետ և միացել են Գորիս, Խաչիկ և Երասխ գյուղերի պարեկներին՝ ավելին իմանալու առաքելության աշխատանքի  և տեղում տիրող իրավիճակի մասին»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

 

Placeholder
ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են սահմանամերձ երեք համայնքներ