Այն երկրները, որոնք աջակցում են Պաղեստինի ժողովրդին, պատմության ճիշտ կողմում են գտնվում. ՀՀ-ում Իրանի դեսպան
Քաղաքական
12:04 28/06/2024
Հայաստան

Այն երկրները, որոնք աջակցում են Պաղեստինի ժողովրդին, պատմության ճիշտ կողմում են գտնվում. ՀՀ-ում Իրանի դեսպան

«Մենք չենք ճանաչում մանկասպան սիոնիստական ռեժիմը։ Մենք ընդգծելով մեր այդ սկզբունքը՝ ողջունել ենք Հայաստանի որդեգրած դիրքորոշումը Պաղեստինի պետությունը ճանաչելու վերաբերյալ»,- ՀՀ-ում Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում ասաց Իրանի  արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝  պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Իրանը գնահատում Հայաստանի կողմից Պաղեստին պետությունը ճանաչելու քայլը։

Դեսպանը նշեց. «Այս քաջ և դրական քայլը, որ կատարվեց Հայաստանի կողմից, ցույց է տալիս, որ իսկապես միջազգային հանրությունը կարևորում է Պեղեստինի ժողովրդի իրավունքները և դեմ է իրավունքների խախտմանը, որոնք դրսևորվում են սիոնիստական ռեժիմի կողմից Պաղեստինի ժողովրդի նկատմամբ»:

Մեհդի Սոբհանիի խոսքով, այն երկրները, որոնք աջակցում են Պաղեստինի ժողովրդին և Պաղեստինի ժողովրդի իրավունքները, նրանք պատմության ճիշտ կողմում են գտնվում:

«Այն հանցագործությունները, որոնք իրականացվում են սիոնիստական ռեժիմի կողմից, հայտնի են ողջ աշխարհին: Ով լռում է այդ հանցագործությունների մասին, երբ ֆոսֆորային ռումբերի հետևանքով երեխաներ են զոհվում և այս քայլը համարում են Իսրայելի կողմից պաշտպանություն,  մասնակից է սիոնիստական ռեժիմի կողմից կատարված հանցագործություններին»,-ասաց Հայստանում Իրանի դեսպանը:

Placeholder