Այսօր ՀՀԽ-ն ազդարարեց Հանրային ռադիոյի տնօրենի ընտրությունների 2-րդ արարի մեկնարկը. Գարեգին Խումարյան
Քաղաքական
23:08 28/06/2024
Հայաստան

Այսօր ՀՀԽ-ն ազդարարեց Հանրային ռադիոյի տնօրենի ընտրությունների 2-րդ արարի մեկնարկը. Գարեգին Խումարյան

Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը գրում է.

Այսօր Հանրային հեռարձակողի խորհուրդն ազդարարեց Հանրային ռադիոյի տնօրենի ընտրությունների 2-րդ արարի մեկնարկը։

Կարծում եմ, հասկանալի է, որ աշխատանքի վերադառնալու հարցն ինձ համար այլևս լոկ կարիերայի խնդիր չէ։ Ավելի ճիշտ՝ կարիերայի խնդիր չէ բացարձակապես:

Հանրային հեռարձակման ինստիտուտի շուրջ ընթացող ներկայիս զարգացումներն աննախադեպ են բազմաթիվ պատճառներով և վստահորեն իրենց համեստ տեղն են գտնելու մեդիայի և, թերևս, ոչ միայն մեդիայի առնվազն բուհական դասագրքերում։

Ներգրավված բոլոր կողմերին գործընթացի բացառիկ կարևորության սթափ և լիարժեք գիտակցում եմ մաղթում»։

Placeholder