«Դուստր Մարիաննա»-ին պատկանող կաթի մթերման չորս կետերում խախտումներ են հայտնաբերվել. Դրանց արտադրական գործունեությունը կասեցվել է
Առողջություն
14:08 28/06/2024
Հայաստան

«Դուստր Մարիաննա»-ին պատկանող կաթի մթերման չորս կետերում խախտումներ են հայտնաբերվել. Դրանց արտադրական գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի և Գեղարքունիքի մարզային կենտրոնների տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Դուստր Մարիաննա ՍՊԸ-ին պատկանող կաթի ընդունման կետերում: Դրանցից 4-ի՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում, Արագածոտնի մարզի Արագած, Սյունիքի մարզի Գորհայք և Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղերում գործող կետերի, սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել իրավական նորմերով սահմանված պահանջներին:

Մասնավորապես՝

•  արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն բացառել պարենային (սննդային) հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը,
•  չի ապահովվել  կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների՝ արտադրական շինություններ ներթափանցումից պաշտպանությունը,
•  չեն իրակակացվել կատարվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգման, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ,
•  չի ապահովվել կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելուց, բորբոսի առաջացումից արտադրամասի պաշտպանությունը,
•  արտադրական շինություններ հատակների, պատերի, առաստաղի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
•  արտադրական շինությունները չեն ունեցել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներ, սանհանգույցներ, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններ,
•  արտադրական շինություններում պահվել են անձնակազմի անձնական և արտադրական հագուստ և կոշիկներ, արտադրության ընթացքում չօգտագործվող նյութեր և պարագաներ:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթի ընդունման վերոնշյալ կետերի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել են խախտումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետներ:

Placeholder