ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը COP29-ի շրջանակներում կայցելի Բաքու
Քաղաքական
09:54 28/06/2024
Տարածաշրջան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը COP29-ի շրջանակներում կայցելի Բաքու

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուզմանին տված հարցազրույցում ասել է, որ ծրագրում է ժամանել Բաքու՝ մասնակցելու Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի 29-րդ համաժողովին։

«Այո, իհարկե»,-ասաց նա՝ ի պատասխան համաժողովին մասնակցելու իր պլանների, «Ես միշտ մասնակցում եմ COP կոնֆերանսներին, ես գալիս եմ դրանց մեկնարկին և ավարտին»:

«Ես ակնկալում եմ, որ սա փոփոխությունների պահ կլինի այն առումով, որ կլինի համաշխարհային ընկալում, որ մենք գնում ենք դեպի անդունդ»,-հավելել է Գուտերեշը:

COP29-ը կանցկացվի Բաքովւմ 2024 թվականի նոյեմբերին։
 

Placeholder