Լոռի բերդի նոր գտածոները
Մշակույթ
17:14 29/06/2024
Հայաստան

Լոռի բերդի նոր գտածոները

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը հունիսի 18-ից պեղումներ է իրականացնում։

«Գիտահետազոտական կենտրոնը այս տարի ևս շարունակեց պեղումները «Լոռի բերդ» ամրոցի տարածքում։ Այս տարի աշխատանքները կենտրոնացել են առաջին բաղնիքի հարակից տարածքում բացված ջրուղիների հատվածում, որտեղից հայտնաբերել ենք  խեցեղեն, ուլունքներ և այլ առարկաներ, որոնք  թվագրվում են 12֊13֊րդ դդ.»,- ասել է արշավախմբի ղեկավար Արման Նալբանդյանը։

ՊՈԱԿ-ից հայտնում են, որ  «Լոռի բերդ» ամրոցի առաջին բաղնիքի հարակից տարածքից հայտնաբերվել է գեղեցիկ զարդագոտիով պատված կավե ծխամորճի գլանակ։

«Լոռի Բերդ» ամրոցի տարածքում  հնագիտական աշխատանքները կշարունակվեն ևս մի քանի օր։

 

 

 

 

 

Placeholder