«Ոսկե ծիրան»-ին կցուցադրվի «Միսաք և Մելինե Մանուշյան» վավերագրությունը
Մշակույթ
20:56 29/06/2024
Հայաստան

«Ոսկե ծիրան»-ին կցուցադրվի «Միսաք և Մելինե Մանուշյան» վավերագրությունը

Այս տարվա փետրվարին ֆրանսիական Դիմադրության կարկառուն գործիչներ Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ Մելինեի աճյուններն ամփոփվեցին Փարիզի պանթեոնում, իսկ 21-րդ «Ոսկե ծիրան»-ի օրերին կցուցադրվի հերոսների մեծ զարմուհու՝ Կատյա Կիրակոսյանի հեղինակած «Միսաք և Մելինե Մանուշյան» վավերագրությունը։ Այս մասին հայտնում են փառատոնից։

 Ֆիլմը մանրակրկտորեն ուսումնասիրում է Մանուշյանների կյանքը՝ գեղեցիկ սիրո ու նվիրման ողբերգական պատմությունը և նրանց անձնվեր պայքարը։

«Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնն կկայան  հուլիսի 7-14-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։ Կինոփառատոնի պատվավոր հյուրն է լինելու թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Քևին Սփեյսին։

 

Placeholder