Հորդանանահայ կինովավերագրող Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» ֆիլմի երևանյան պրեմիերան կկայանա «Ոսկե ծիրան»-ում
Օրվա թեմա
14:02 29/06/2024
Հայաստան

Հորդանանահայ կինովավերագրող Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» ֆիլմի երևանյան պրեմիերան կկայանա «Ոսկե ծիրան»-ում

ԱՄՆ-ում հաստատված հորդանանահայ կինովավերագրող Սարին Հայրապետյանի լիամետրաժ «Տունս քաղցր ա» վավերագրությունը, որն արդեն ցուցադրվել է Շեֆիլդի վավերագրական ֆիլմերի հեղինակավոր կինոփառատոնում և իր Երևանյան պրեմիերան կունենա «Ոսկե ծիրան»-ում, մի քանի սերունդ տևած պատերազմի ֆոնին հասուն կյանք մտնելու պատմություն է։ Այս մասին հայտնում են «Ոսկե ծիրան» կինոփառատոնից։

Ֆիլմի կենտրոնում 11-ամյա Վրեժն է, որն ապրում է Արցախի գեղատեսիլ գյուղում`  վայրի բադերի ու ոսկեթև մեղուների հետ, և երազում ատամնաբույժ դառնալ։ Վրեժի կյանքը կտրուկ փոխվում է, երբ պատերազմը վերսկսվում է, և նա ստիպված ընտանիքի հետ հեռանում է Արցախից։

«Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնն կկայան  հուլիսի 7-14-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։ Կինոփառատոնի պատվավոր հյուրն է լինելու թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Քևին Սփեյսին։

 

Placeholder