Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քննարկվում է հեղեղումներից տուժած բնակիչներին և տնտեսվարողներին փոխհատուցում տրամադրելու կարգը
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն այսօր այցելել է Ալավերդի համայնք, հետևել Սանահին կայարան թաղամասում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի հիմնանորոգման աշխատանքներին։
Մարզի ղեկավարն այստեղ հանդիպել է նաև թաղամասի ավտոմոբիլային կամրջի վերականգնման նպատակով ՏԿԵ նախարարության կողմից գործուղված մասնագետների հետ։ Լոռու մարզապետարնի հաղորդմամբ, նրանց հետ քննարկվել են աշխատանքների մեկնարկի հետ կապված մի շարք հարցեր։
Ա․ Ղազարյանը հանդիպել է նաև թաղամասի բնակիչների հետ, նրանց ներկայացրել աղետի գոտում իրականացվող աշխատանքները, նշել, որ քննարկվում է հեղեղումներից տուժած բնակիչներին և տնտեսվարողներին փոխհատուցում տրամադրելու կարգը, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրները, առաջարկությունները։

