Պատանի հայ ըմբիշներ դուրս են եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլ
Սպորտ
17:03 29/06/2024
Հայաստան

Պատանի հայ ըմբիշներ դուրս են եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլ

Սերբական Նովի Սադ քաղաքում շարունակվում է ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։

Այսօր ազատ ոճայիններ 45 կգ Արտակ Աղաբեկյանը և 51 կգ Աշոտ Գյուլնազարյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ։

110 կգ Անդրանիկ Ջաղեթյանը հաղթել է սփոփիչ գոտեմարտում և թուրք ըմբիշի հետ կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։

Նախօրեին 55 կգ Գագիկ Ղազարյանը վստահ հաղթանակ է տարել և դուրս է եկել եզրափակիչ։

48 կգ Արմեն Պապիկյանը, 65 կգ Եղիշե Մոսեսյանը, 80 կգ Սահակ Հովհաննիսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար։

110 կգ Անդրանիկ Ջաղեթյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի։

 

 

Placeholder