Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թուրքիայի Իզմիր նահանգում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է հինգի, մոտ 60 հոգի վիրավորվել է։ «ՌԻԱ նովոստի»,-փոխանցմամբ, հայտնել է նահանգի նահանգապետ Սուլեյման Էլբանը։
«Պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է հինգի»,-ասել է Էլբանը TRT Haber հեռուստաալիքին։
Ժամը 15.00-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել Տորբալի քաղաքի հրուշակեղենի խանութում։ Պայթյունի պատճառը բալոնից գազի արտահոսքն է եղել, ավելի վաղ հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ Նրա խոսքով՝ դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։