Պատանեկան ԵԱ-ում ադրբեջանցի մարզիկներն անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հայ բռնցքամարտիկների պարգևատրման ժամանակ
Աշխարհում
10:40 01/07/2024
Հայաստան

Պատանեկան ԵԱ-ում ադրբեջանցի մարզիկներն անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հայ բռնցքամարտիկների պարգևատրման ժամանակ

Բոսնիա և Հերցոգովինայում կայացած բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը 3 ոսկե, 6 արծաթե և 1 բրոնզե մեդալով 38 երկրների մրցակցությունում թիմային պայքարում 2-րդն է։

Ոսկե մեդալակիների պարգևատրման արարողության ժամանակ ադրբեջանցի մարզիկներն  անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել։

Երբ հնչել է Հայաստանի օրհներգը, ադրբեջանցի  մարզիկներից մեկը հեռացել է բեմից, իսկ մյուսը դեմքով շրջվել է։ 

 

Placeholder