Ես չեմ կարող պատասխանել՝ ԵՄ-ն ինչքանո՞վ է պատրաստ մոտ լինել Հայաստանին. Փաշինյան
Քաղաքական
12:23 01/07/2024
Հայաստան

Ես չեմ կարող պատասխանել՝ ԵՄ-ն ինչքանո՞վ է պատրաստ մոտ լինել Հայաստանին. Փաշինյան

«Եվրոպական  խորհրդարանի ամբիոնից հանդես գալով՝ հայտարարելով եմ, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիությանը լինել մոտիկ այնքան, ինչքան ԵՄ դա հնարավոր կհամարի։ Եթե մտածեի, որ Հայաստանի ժողովուրդը այդ գաղափարին չի աջակցում, նման հայտարարություն չէի անի»,- «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է  ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկին, Փաշինյանն ասաց. «Եթե մենք անում ենք հանրաքվե, պետք է անենք քարոզարշավ, երբ գնանք քարոզարշավ, քաղաքացիները տալու են հարցեր՝ ինչպե՞ս, ե՞րբ, ինչքա՞ն ժամանակում, ի՞նչ քայլերով, ԵՄ-ն ուզո՞ւմ է դա, թե՞ չի ուզում, ԵՄ պատրա՞ստ է։

Ինձ ասելու են՝ դուք հայտարարեցիք, որ Հայաստանը պատրաստ է  լինելու այնքան մոտ Եվրամիությանը, ինչքան ԵՄ-ն է  պատրաստ։ Հարց՝ ԵՄ-ն ինչքանո՞վ է պատրաստ։ Ես այդ հարցի  պատասխանը կարո՞ղ եմ տալ այսօր։  Ոչ, չեմ կարող տալ, որովհետև այսօր ԵՄ-ում էլ են տեղի ունենում  պրոցեսներ, որոնք մենք պետք է գնահատենք։ ԵՄ երկրներում ընտրություններ են տեղի ունենում, որոնց արդյունքները առնվազն որոշակի հարցեր են բարձրացնում»։

Placeholder
Ես չեմ կարող պատասխանել՝ ԵՄ-ն ինչքանո՞վ է պատրաստ մոտ լինել Հայաստանին. Փաշինյան