Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ռազմական ինքնաթիռի կործանման և օդաչուի զոհվելու մասին
Տարածաշրջան
16:26 02/07/2024
Տարածաշրջան

Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ռազմական ինքնաթիռի կործանման և օդաչուի զոհվելու մասին

Վրաստանում ծրագրված զորավարժությունների ժամանակ Սու-25 ինքնաթիռ է կործանվել, օդաչուն զոհվել է։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին երեքշաբթի հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։

«Այս տարվա հուլիսի 2-ին ծրագրված զորավարժություններից մեկի ժամանակ, որում եղել  էր ավիացիոն բաղադրիչը, կործանվել է ՊԲ-ին պատկանող ինքնաթիռներից մեկը՝ Սու-25-ը, որի հետևանքով Պաշտպանության բանակի զինծառայող Կախաբեր Զուրաբաշվիլին ողբերգական մահկանացուն է կնքել»,-ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։
 

Placeholder