«Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել
Իրավունք
14:13 02/07/2024
Հայաստան

«Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել

Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ էր։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ ՆԳՆ ոստիկանության լրատավական ծառայությունից։

Նշվեց, որ այս պահին միջոցառումներ են ձեռնարկվում ահազանգողին հայտնաբերելու ուղղությամբ։  Հաղորդումն ու կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական։ Օդանավակայանը բնականոն աշխատանքի է անցել։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ այսօր ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրված։ Ոստիկանությունից Panorama.am-ին ասել էին, որ նման բովանդակությամբ ահազանգ են ստացել, այս պահին ստուգվում է ահազանգը։

Placeholder
«Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել