Սլովենիայի երկրպագուները ծաղրել են Ռոնալդուին՝ տրիբունայից ցուցադրելով Մեսսիի մարզաշապիկը
Աշխարհում
13:21 02/07/2024
Աշխարհ

Սլովենիայի երկրպագուները ծաղրել են Ռոնալդուին՝ տրիբունայից ցուցադրելով Մեսսիի մարզաշապիկը

Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի ժամանակ Սլովենիայի հավաքականի երկրպագուները ծիծաղել են Պորտուգալիայի հավաքականի հարձակվող և ավագ Կրիշտիանու Ռոնալդուի վրա՝ տրիբունաներից ցուցադրելով արգենտինացի Լիոնել Մեսսիի մարզաշապիկը։ Այս մասին գրում է  Գազետա.ռու կայքը։ 

Ռոնալդուն և Մեսսին առերեսվել են միմյանց, երբ պորտուգալացին խաղում էր «Ռեալում», իսկ արգենտինացին՝ «Բարսելոնայում»:

Հիշեցնենք, որ նախօրեին կայացած Պորտուգալիա-Սլովենիա հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ-ոքի՝ 0-0։ Լրացուցիչ ժամանակի առաջին խաղակեսում պորտուգալացիները ստացել էին 11 մետրանոցի իրավունք, սակայն Ռոնալդուի հարվածը արդյունք չէր տվել։ Հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում պորտուգալացիներն ավելի ուժեղ են գտնվել (3-0) ու դուրս եկել քառորդ եզրափակիչ։

Եվրո-2024-ի քառորդ եզրափակչում Պորտուգալիան կխաղա Ֆրանսիայի հավաքականի հետ: Այս հանդիպումը կկայանա հուլիսի 5-ին Համբուրգում։

Պորտուգալացի ֆուտբոլիստները 2016 թվականին հաղթել են Եվրոպայի առաջնությունում՝ եզրափակիչում հաղթելով Ֆրանսիայի հավաքականին։
 

Placeholder
Սլովենիայի երկրպագուները ծաղրել են Ռոնալդուին՝ տրիբունայից ցուցադրելով Մեսսիի մարզաշապիկը