Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) տուգանել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային 30 հազար եվրոյով՝ Դորտմունդի մարզադաշտում Վրաստանի և Թուրքիայի հավաքականների երկրպագուների միջև Եվրոպայի առաջնության խմբային փուլի խաղի մեկնարկից առաջ տեղի ունեցած բախման պատճառով։ Այս մասին հայտնում են գերմանական լրատվամիջոցները։
sputnik-georgia.ru-ի հաղորդմամբ, երկրպագուների միջև կարճատև ծեծկռտուքից հետո ՈՒԵՖԱ-ն տուգանել է նաև Թուրքիայի ֆեդերացիային 25 հազար եվրոյով։
Հունիսի 18-ին կայացած Վրաստան-Թուրքիա հանդիպումն ավարտվել է թուրքերի հաղթանակով՝ 3։1 հաշվով։
Պորտուգալիա-Թուրքիա և Պորտուգալիա-Վրաստան խաղերի ժամանակ խաղադաշտի անվտանգությունը չապահովելու համար երկու անգամ տուգանվել է նաև Եվրո-2024-ը հյուրընկալող Գերմանիան՝ ընդհանուր 20000 եվրոյի չափով:
Հանդիպման ընթացքում և դրանից հետո բազմաթիվ երկրպագուներ դուրս են եկել խաղադաշտ՝ լուսանկարվելու Պորտուգալիայի աստղ Կրիշտիանու Ռոնալդուի հետ։