«Հրապարակ». Նորաստեղծ կուսակցությունները գրանցման խնդիրների են բախվում
Օրվա մամուլ
09:31 02/07/2024
Հայաստան

«Հրապարակ». Նորաստեղծ կուսակցությունները գրանցման խնդիրների են բախվում

«Հրապարակ» թերը գրում է. 

«Որոշ տեղեկություններով՝ իշխանությունները բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով փորձում են քաղաքական դաշտը կանխատեսելի դարձնել ևթույլ չտալ, որ հաջորդ ընտրություններին նոր խաղացողներ հայտնվեն ու իշխանությանն իրական վտանգ ներկայացնեն։ Մեր աղբյուրները հայտնում են, որ հրահանգված է Պետռեգիստրին՝ հնարավոր միջոցներով արգելակել նոր կուսակցությունների գրանցումը:

Թերևս սա է պատճառը, որ նորաստեղծ կուսակցությունները գրանցման խնդիրների են բախվում: Դիցուք, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի «Համազգային ճակատ», Միհրան Պողոսյանի «Հայոց համազգային միասնություն» կամ` Հայկ Մարությանի «Նոր ուժ» կուսակցությունները: Եղած կուսակցություններն էլ իշխանականներն առնում են հիմնադիրներից` ուղղակի գրացման թղթերը գնում են հիմնադիրներից, որպեսզի դա չանեն քաղաքական այլ գործիչներ, որոնք ընտրություններին հայտ ներկայացնելու մտադրություն ունեն։ Օրինակ, Լյուդմիլա Սարգսյանի ՍԴՀԿ-ն են գնել: Թե ով է գնորդը, մեզ չհաջողվեց պարզել, սակայն ասում են՝ 4 հազար դոլար են վճարել, Տիգրան Կարապետիչի Ժողովրդական կուսակցությունը եւ այլն»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

 

Placeholder