Վաղարշակ Հարությունյանը Կուրսկում է
Քաղաքական
15:30 02/07/2024
Հայաստան

Վաղարշակ Հարությունյանը Կուրսկում է

Ռուսաստանում Հայաստանի դեսպան վաղարշակ Հարությունյանն աշխատանքային յացով Կուրսկում է։

«ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, նա  ծաղիկներ է դրել 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիրին, ապա այցելել է «Կուրսկ՝ զինվորական փառքի քաղաք» ցուցահանդեսային կենտրոն:

«Շնորհակալ եմ մարդկանց Մեծ հաղթանակի հիշատակը պահպանելու համար, ովքեր փրկել են աշխարհը ֆաշիզմից, և սա ողջ խորհրդային ժողովրդի մեծ հաղթանակն է»,-շնորհակալություն է հայտնել  նա կենտրոնի աշխատակիցներին։

Դեսպանին պատմել են պատերազմի ժամանակ Կուրսկի պաշտպանության մասին, ցույց են տվել հնագույն քաղաքի մանրակերտը, երբ այն եղել է երկրի հարավային պաշտպանության հիմնական գիծը։ Հարությունյանը եղել է նաև Ռուս-հայկական բարեկամության հրապարակում, որտեղ եղևնի է տնկել։

Աղբյուրը հիշեցնում է՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը հուլիսի 1-ին այցելել է Բելգորոդի մարզ և հանդիպել մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի հետ։
Հարությունյանը եղել է մայիսի 12-ին Ուկրաինայի Զինված ուժերի կողմից արձակված հրթիռի հետևանքով ավերված բնակելի շենքում։

 

Placeholder