Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան. Freedom House-ի հատուկ զեկույցը
Քաղաքական
16:20 02/07/2024
Հայաստան

Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան. Freedom House-ի հատուկ զեկույցը

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հատուկ զեկույց է պատրաստել, որով փաստում է,  թե ինչպես են Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերը միտումնավոր պարբերաբար ենթարկվել հարձակումների, ահաբեկման, զրկվել են տարրական իրավունքներից և կենսապայմաններից,  բռնի տեղահանվել ադրբեջանական պետության կողմից:

Այս զեկույցն ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղում ապրող էթնիկ հայերի վիճակը 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմից սկսած և 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակման և դրա հետևանքների ընթացքում։

Դա նախնական ամփոփագիր է, ամբողջական, ընդգրկուն տարբերակը կհրապարակվի ավելի ուշ։

Միջազգային փաստահավաք ջանքերի միջոցով հավաքած տեղեկատվությունը, որը ներառում է հարյուրավոր վկաների հարցազրույցներ և բաց աղբյուրներից տվյալներ, ինչպես նաև դրա հիման վրա արված վերլուծությունը նպատակ ունի պատասխանել, թե ինչու 2024 թվականի մայիսի դրությամբ Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայեր չկան:

Այն փաստում է, թե ինչպես են Լեռնային Ղարաբաղում մարդիկ միտումնավոր ենթարկվել կանոնավոր հարձակումների, ահաբեկման, զրկվել են տարրական իրավունքներից ու համապատասխան կենսապայմաններից և բռնի տեղահանվել: Վկայությունները ցույց են տալիս, որ ադրբեջանական պետությունը գործել է համապարփակ, մեթոդաբար իրականացրել է  Լեռնային Ղարաբաղն իր էթնիկ հայ բնակչությունից դատարկելու և պատմամշակութային ներկայությունը վերացնելու ռազմավարություն։
 

Placeholder
Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան. Freedom House-ի հատուկ զեկույցը