Ադրբեջանում քաղբատարկյալների ազատ արձակումն ԱՄՆ ուշադրության կենտրոնում է. Պատել
Քաղաքական
13:05 02/07/2024
Տարածաշրջան

Ադրբեջանում քաղբատարկյալների ազատ արձակումն ԱՄՆ ուշադրության կենտրոնում է. Պատել

Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիրը շարունակում է մնալ թե ԱՄՆ պետքարտուղարի, թե պետքարտուղարի օգնականի, թե մյուսներըի ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը։

Լրագրողը նրան հիշեցրել է, որ  Ադրբեջանի հետ եղել են բարձր մակարդակի որոշակի շփումներ. քարտուղարը զրուցել է Ալիևի հետ, իսկ անցյալ շաբաթ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ' Բրայեն եղել է Բաքվում։

Չկա՞ մտահոգություն, որ այս բարձր մակարդակի հարաբերությունները շարունակվում են առանց քաղբանտարկյալների ազատ արձակումն ապահովելու։

«Սա երկար գործընթաց է, և այն պահանջում է մեզանից շարունակական ներգրավվածություն»,-ասել է Պատելը։

Placeholder
Ադրբեջանում քաղբատարկյալների ազատ արձակումն ԱՄՆ ուշադրության կենտրոնում է. Պատել