ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Վարդան Հարությունյանի լուսանկարը, ով ականանետային կրակի ներքո փրկել է 12 զինակից ընկերներին
Քաղաքական
15:48 02/07/2024
Աշխարհ

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Վարդան Հարությունյանի լուսանկարը, ով ականանետային կրակի ներքո փրկել է 12 զինակից ընկերներին

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Telegram-ի իր ալիքում հրապարակել է ՌԴ ԶՈւ շարքային Վարդան Հարությունյանի լուսանկարը, ով ականանետային կրակի տակ մարտադաշտից տարհանել է 12 վիրավոր զինվորի։

Ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ Հարությունյանը կրակի տակից դուրս է բերել վիրավորներին, հասցրել տարհանման վայր, ինչպես նաև ցուցաբերել է առաջին բուժօգնություն և նրանց բարձրացրել ռազմական շտապօգնության մեքենան։

«Մինչ նրանց տեղափոխում էին, նա շարունակել է օգնություն ցուցաբերել և հետևել նրանց վիճակին։ Զինվորների կյանքը փրկվել է»,-ընդգծել են ՊՆ-ից։

Placeholder
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Վարդան Հարությունյանի լուսանկարը, ով ականանետային կրակի ներքո փրկել է 12 զինակից ընկերներին