CSI-ն ՄՕԿ-ին կոչ է արել Ադրբեջանին վտարել Փարիզում անցկացվելիք Օլիմպիական խաղերից
Քաղաքական
22:46 02/07/2024
Տարածաշրջան

CSI-ն ՄՕԿ-ին կոչ է արել Ադրբեջանին վտարել Փարիզում անցկացվելիք Օլիմպիական խաղերից

Միջազգային Christian Solidarity International (CSI) իրավապաշտպան կազմակերպությունը Միջազգային օլիմպիական կոմիտեին կոչ է արել Ադրբեջանին վտարել 2024 թվականին Փարիզում անցկացվելիք Օլիմպիական խաղերից։

Կազմակերպության տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Օլիմպիական խաղերում ցեղասպանության համար տեղ չկա.

Ադրբեջանը 100.000 քրիստոնյա հայի ստիպել է բռնագաղթել իր հինավուրց հայրենիքից՝ Լեռնային Ղարաբաղից/Արցախից։ Հիմա սպառնում է ներխուժել նաև Հայաստանի Հանրապետություն»։

Christian Solidarity International-ը հիշեցնում է, որ այն բանից հետո, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, Միջազգային օլիմպիական կոմիտեն արգելեց Ռուսաստանին և Բելառուսին հավաքականների մասնակցությունը 2024 թվականի Օլիմպիական խաղերին։ Ռուս և բելառուս մարզիկները կարող են հանդես գալ որպես չեզոք, բայց ոչ իրենց երկրի դրոշի ներքո:

«Նույն ստանդարտը ՄՕԿ-ը պետք է կիրառի Ադրբեջանի նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։
 

Placeholder
CSI-ն ՄՕԿ-ին կոչ է արել Ադրբեջանին վտարել Փարիզում անցկացվելիք Օլիմպիական խաղերից