Անձրևանոցը չմոռանաք. Այսօր տեղումներ են սպասվում
Հասարակություն
09:07 03/07/2024
Հայաստան

Անձրևանոցը չմոռանաք. Այսօր տեղումներ են սպասվում

Երևանում հուլիսի 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։

Հուլիսի 6-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 7-ի երեկոյան  սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ։  Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում հուլիսի  3-ին ժամանակ առ ժամանակ, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 6-ին երեկոյան առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։

Հուլիսի 3-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանըհուլիսի 4-5-ին աստիճանաբար կբարձրանա 8-10, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 12-15 աստիճանով:

Placeholder
Անձրևանոցը չմոռանաք. Այսօր տեղումներ են սպասվում