Ալիևը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի ցանկությունը
Քաղաքական
14:59 04/07/2024
Աշխարհ

Ալիևը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի ցանկությունը

Ադրբեջանը ողջունում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու ԱՄՆ ցանկությունը։ Այս մասին ասված է երկրի Իլհամ Ալիևի՝ իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձում։

«Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների ցանկությունը՝ մշտապես աջակցելու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և խաղաղության պայմանագրի պատրաստման գործընթացին»,-ասվում է  շնորհավորական ուղերձում, որի տեքստը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի կայքում։

Մեզ մնում է հուսալ, որ Ադրբեջանի և ԱՄՆ-ի պատկերացրած «խաղաղությունները» տարբերվում են, քանի որ Ադրբեջանինը՝ կապիտուլյացիայի պարտադրումն է։
 

Placeholder