Ինչպե՞ս խուսափել ջերմային հարվածից, բժշկի խորհուրդները
Առողջություն
20:18 04/07/2024
Հայաստան

Ինչպե՞ս խուսափել ջերմային հարվածից, բժշկի խորհուրդները

Եթե ​​արևահարման ախտանիշներ ի հայտ գան, պետք է պառկել զով տեղում, ավելի շատ ջուր խմել, իսկ անհրաժեշտության դեպքում շտապ օգնություն կանչել: Gismeteo-ի ասել է թերապևտ Սվետլանա  Բուռնացկայան։

Բժիշկը նշել է, որ  ջերմային հարվածի հիմնական դրսևորումներն են՝ գլխապտույտ, թուլություն, քրտնարտադրության ավելացում։

Նրա խոսքով՝ շոգին պետք է հատկապես ուշադիր լինել հիվանդություններ ունեցողների, հղիների և կերակրող կանանց, երեխաների նկատմամբ։

«Շոգին նկատվում է ինֆարկտների և ինսուլտների կտրուկ աճ հատկապես թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց, այդ թվում՝ տարեցների մոտ։ Անհրաժեշտ է զարկերակային ճնշումը հսկողության տակ պահել՝ չափելով այն օրը երեք անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ընդունել բժշկի նշանակած դեղերը»,- ասել է Բուռնացկայան։

Թերապևտը խորհուրդ է տվել  բժշկի հետ պարբերաբար հետազոտություններ անցնել։ Պետք է նաև հասկանալ, որ շոգ եղանակին ճիշտ պահվածքը կօգնի ձեզ խուսափել տհաճ հետևանքներից և առավելագույն օգուտ քաղել ամառից։

 

Placeholder