Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՊԵԿ-ը spin է անում...Իրականությունն այն է, որ այս տարվա բյուջեի եկամուտները թերակատարվում են. Հայկազ Ֆանյան
«Մոդեքս» խորհրդատվական ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանը գրում է.
«ՊԵԿ-ը օպերատիվորեն տեղեկատվություն է հրապարակում պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի կատարողականի բացարձակ ցուցանիշների վերաբերյալ՝ արձանագրելով, որ նախորդ տարվա նկատմամբ աճ է արձանագրվել, սակայն միտումնավոր չի նշում փաստացի կատարողականի վերաբերյալ, այսինքն պլանի նկատմամբ հավաքագրումները ինչքանով են թերակատարվել․․․
Հաղորդակցությունների, քաղաքականության մեջ այդ երևույթը կոչվում է spin - երբ փաստերի մեկնաբանությունը իրականացվում է կողմնակալ կերպով՝ նպատակ ունենալով հանրության մեջ ձևավորելու դրական կարծիք․․․
Իսկ իրականությունն այն է, որ այս տարվա բյուջեի եկամուտները թերակատարվում են, դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով․․․»։