Բաթումիում Քուվեյթից եկած զբոսաշրջիկ է  մահացել
Իրավունք
15:09 05/07/2024
Տարածաշրջան

Բաթումիում Քուվեյթից եկած զբոսաշրջիկ է մահացել

Սև ծովի Բաթումիի ափին դժբախտ պատահար է գրանցվել։  Օդապարիկի ընկնելու հետևանքով  մի զբոսաշրջիկ մահացել է, ևս մեկը վնասվածքներ ստացել։ Այս մասին գրում է Sputnik Georgia-ն՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ հաղորդագրությունը։  Դեպքը տեղի է ունեցել նախօրեին։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նավին կապված  օդապարիկով թռչելիս Քուվեյթի քաղաքացի ամուսիններ են եղել։

Ընկնելուց հետո 37-ամյա մի կին տեղում մահացել է, իսկ 39-ամյա տղամարդը հոսպիտալացվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ըստ առկա տեղեկությունների,  օդապարիկի ընկնելու պատճառ է դարձել հանկարծակի սկսած ուժեղ քամին։ Հարուցվել է քրեական գործ՝ Երթևեկության անվտանգության կանոնները խախտելու կամ երկաթուղային, ջրային, օդային կամ օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու հատկանիշներով։

Placeholder
Բաթումիում Քուվեյթից եկած զբոսաշրջիկ է մահացել