Սուրենյանց. Ֆուտբոլի քաղաքական աստառը
Քաղաքական
09:03 05/07/2024
Հայաստան

Սուրենյանց. Ֆուտբոլի քաղաքական աստառը

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.

«ՈւԵՖԱ-ն 2 խաղով որակազրկել է Թուրքիայի խաղացող Դեմիրալին՝ «Գորշ գայլերի» խորհրդանիշը ցուցադրելու համար։

Նաև այս հանգամանքով է պաշտոնապես բացատրվում Էրդողանի վաղվա այցը Բեռլին, որտեղ նա ներկա է գտնվելու իր երկրի հավաքականի և Նիդեռլանդների խաղին՝ ուժեղ զորակցության ուղերձով:
Ինչևէ, վերադառնանք ՈւԵՖԱ-ի որոշմանը, որն այս պարագայում միանգամայն արդարացված է՝ սպորտը չպետք է դառնա քաղաքական ծայրահեղականություն, բռնություն տարածելու միջոց:

Միևնույն ժամանակ, քաղաքականությունը չպետք է ազդի սպորտի վրա: Այս համատեքստում միանգամայն դատապարտելի է, օրինակ, Ռուսաստանի մասնակցության արգելումն այս և բազմաթիվ այլ մարզական միջոցառումներին՝ բացառապես աշխարհաքաղաքական մոտիվներով:
Մարզիկը քաղաքականության կրող չպետք է լինի, միևնույն ժամանակ՝ չպետք է դառնա քաղաքականության պատանդ:

Սպորտը կոնսոլիդացնող չափազանց մեծ պոտենցիալ ունի, որը, ցավոք, խուրդվում է քաղաքական բազարներում»։

Placeholder
Սուրենյանց. Ֆուտբոլի քաղաքական աստառը