Հայաստանը շուտով Ռուսաստանում ունենալու է նոր դեսպան . Ալեն Սիմոնյան
Քաղաքական
13:30 05/07/2024
Հայաստան

Հայաստանը շուտով Ռուսաստանում ունենալու է նոր դեսպան . Ալեն Սիմոնյան

«Մենք շուտով ունենալու ենք նոր դեսպան Ռուսաստանի Դաշնությունում։ Հուսամ, որ շուտով կոնենանք»,- ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության անդամների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա նշեց, որ թեկնածությունն արդեն ներկայացված է, սպասում են նշանակմանը:

«Մնացած մեկնաբանությունների համար կարծում եմ՝ ԱԳՆ-ի մեկնաբանությունը շատ ավելի տեղին կլինի»,-ասաց նա:

Ճշտող հարցին՝ արդյո՞ք արդեն հաստատված է նոր դեսպանը, ԱԺ նախագահը խնդրեց  բոլոր հարցերն ուղղել ԱԳՆ-ին՝ նշելով, որ չի կարող ԱԳՆ-ի թղթաբանությանն ու ԱԳՆ աշխատանքին շատ խառնվել:

Նշենք, որ այժմ Ռուսաստանում Հայաստանի դեսպանն է Վաղարշակ Հարությունյանը։ 

Placeholder
Հայաստանը շուտով Ռուսաստանում ունենալու է նոր դեսպան . Ալեն Սիմոնյան