Ֆրանսիայում ձերբակալվել են մարդիկ, ովքեր Օլիմպիական խաղերից առաջ ահաբեկչություններ էին նախապատրաստում
Իրավունք
15:15 05/07/2024
Աշխարհ

Ֆրանսիայում ձերբակալվել են մարդիկ, ովքեր Օլիմպիական խաղերից առաջ ահաբեկչություններ էին նախապատրաստում

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը հայտնել է, որ վերջին օրերին մի քանի մարդ ձերբակալվել է: Այս մարդիկ ահաբեկչություններ էին ծրագրել Փարիզում Օլիմպիական խաղերի ժամանակ։

«Մենք ձերբակալել ենք մարդկանց, ովքեր, հնարավոր է,  ծրագրել և նախապատրաստել էին ահաբեկչական գործողություններ։ Մենք պատրաստվում ենք ապահովել խոշոր միջոցառումների անվտանգությունը։ Ահաբեկչություն կարող է տեղի ունենալ ոչ միայն Օլիմպիական խաղերի ժամանակ, այլ ցանկացած պահի, ուստի մենք հատկապես զգոն ենք»,- Դարմանենի խոսքը մեջբերում է BFM TV-ն։

Sport.ru կայքը գրում է, որ Ֆրանսիայի իշխանություններն անհանգստացած են Օլիմպիական խաղերի ժամանակ հանցագործությունների և ահաբեկչական սպառնալիքների հնարավոր աճով։

Փարիզի Օլիմպիական խաղերը նախատեսվում է անցկացնել հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Ֆրանսիայի մայրաքաղաքը երրորդ անգամ է ընդունում Օլիմպիական խաղերը։

 

Placeholder
Ֆրանսիայում ձերբակալվել են մարդիկ, ովքեր Օլիմպիական խաղերից առաջ ահաբեկչություններ էին նախապատրաստում