ՈւԵՖԱ-ն 2 խաղով որակազրկել է թուրք ֆուտբոլիստին, իսկ Թուրքիայից հերքում են
Աշխարհում
09:39 05/07/2024
Աշխարհ

ՈւԵՖԱ-ն 2 խաղով որակազրկել է թուրք ֆուտբոլիստին, իսկ Թուրքիայից հերքում են

Թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը Եվրո-2024-ի1/8 եզրափակչի Ավստրիայի ընտրանու հետ հանդիպմանը խփած գոլից հետո Թուրքիայի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության ժեստը ցուցադրելու պատճառով որակազրկվել է։

Sport.ru-ի հաղորդմամբ, Bild-ը գրում է, որ ՈւԵՖԱ-ն որոշել է պաշտպանին որակազրկել երկու խաղով՝ մինչև Եվրո-2024-ի եզրափակիչը։

Հիշեցնենք, որ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հետաքննություն էր սկսել Մերիհ Դեմիրալի ժեստի պատճառով։

Sport.ru-ն նաև գրում է, որ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է՝ գերմանական ԶԼՄ-ների տեղեկությունները ազգային հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալի երկու խաղով որակազրկման մասին սուտ են։

«Տեղեկություններն այն մասին, որ ՈՒԵՖԱ-ն երկու խաղով որակազրկել է Դեմիրալին, չի համապատասխանում իրականությանը մեր խաղացողի պաշտպանությունը կտևի մինչև ուրբաթ առավոտ», - ասվում է ֆեդերացիայի հայտարարության մեջ:

Թուրքիայի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում կհանդիպի Նիդեռլանդների հետ հուլիսի 6-ին։ 

Placeholder
ՈւԵՖԱ-ն 2 խաղով որակազրկել է թուրք ֆուտբոլիստին, իսկ Թուրքիայից հերքում են