ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել ենք հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունները. Սիմոնյան
Քաղաքական
12:28 05/07/2024
Հայաստան

ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել ենք հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունները. Սիմոնյան

«Հայաստանում գտնվող ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության անդամների հետ հանդիպումն արդյունավետ է անցել»,- պատվիրակության հետ հանդիպումից հետո ասուլիսում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա մանրամասնեց, որ հանդիպմանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության տարբեր ոլորտներ, ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերություններում տիրող իրավիճակը, ԱՄՆ աջակցությունն  ու ներգրավածությունն այդ հարաբերություններում։

«Անդրադարձ կատարվեց Հայաստան-Թուրքիա հարաբերություններին։ Իմ կողմից նաև նշվեց մեր ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն»,- ասաց Ա.Սիմոնյանը։

Նա նշեց, որ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, փոխադարձ այցերը, նաև այս այցը, կարևոր մաս են այս հարաբերությունների համար։

Placeholder
ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել ենք հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունները. Սիմոնյան