«Հրապարակ». Իշխանական էլիտան հարսանիքի է պատրաստվում
Օրվա մամուլ
08:47 06/07/2024
Հայաստան

«Հրապարակ». Իշխանական էլիտան հարսանիքի է պատրաստվում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանական էլիտան հուլիսի 13-ին հարսանիքի է։ Ամուսնանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանը, ով մինչ պատգամավոր դառնալը «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, այժմ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի օգնականն էր։ Հարսանիքը տեղի կունենա «Պրայմ հոլ» ռեստորանում։

Մարիամ Պողոսյանն անցած տարի է նշանվել՝ իշխանական վաղամեռիկ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի օգնականի՝ Ռոման Տերտերյանի հետ: Իշխանական խմբակցությունում անհամբերությամբ սպասում են այս հարսանիքին, որը հաջորդելու է հուլիսի 11-ի արտահերթ նիստին, հնարավոր է նիստը ձգվի մինչև ամսի 12-ը, հոգնատանջ ՔՊ-ականները մի լավ կլիցքաթափվեն հարսանիքին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder