Պորտուգալիայի հավաքականի պարտությունից հետո Ռոնալդուն դիմել է երկրպագուներին
Սպորտ
21:45 06/07/2024
Աշխարհ

Պորտուգալիայի հավաքականի պարտությունից հետո Ռոնալդուն դիմել է երկրպագուներին

Եվրոպայի 2024 թվականի առաջնությունից Պորտուգալիայի հավաքականի դուրս մնալուց հետո հավաքականի ավագ Քրիշտիանու Ռոնալդուն դիմել է երկրպագուներին։

Ինսթագրամի իր էջում հայտնի ֆուտբոլիստը գրել է.

«Մենք ավելիին էինք արժանի։ Մեզ համար։ Յուրաքանչյուրի համար: Պորտուգալիայի համար։

Երախտապարտ ենք այն ամենի համար, ինչ դուք փոխանցել եք մեզ և այն ամենի համար, ինչ նվաճել ենք։

Վստահ եմ, որ այս ժառանգությունը հարգվելու է և շարունակվելու է կառուցվել: Միասին»։

Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի քառորդ եզրափակչի երկրորդ խաղում Ֆրանսիան պարտության է մատնել Պորտուգալիայի հավաքականին։ Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է 0։0 և հաղթողը որոշվել է  հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում, որն էլ ավարտվել է Ֆրանսիայի հավաքականի առավելությամբ (5-3)։

Placeholder