Հալեպի նահանգի Աֆրին քաղաքի ուղեկալներից հանում են թուրքական դրոշները
Քաղաքական
12:31 07/07/2024
Աշխարհ

Հալեպի նահանգի Աֆրին քաղաքի ուղեկալներից հանում են թուրքական դրոշները

Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող  Հալեպի նահանգի Աֆրին քաղաքի ուղեկալներից հանում են թուրքական դրոշները։ Այդ մասին տեսագրություն է տարածվում սոցիալական ցանցերում։

Թուրքիայում վերջերս անկարգություններ էին սկսվել են այն բանից հետո, երբ տարածվել է տեղեկություն, թե Կայսերի քաղաքում բնակվող մի սիրիացի ձերբակալվել է սեռական բռնության մեղադրանքով։

Բռնության մասին հաղորդումներից հետո թուրքերի և սիրիացիների միջև բախումներ են տեղի ունեցել Թուրքիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Կայսերիում, որտեղ տեղի բնակիչները հրդեհել են մեքենաներ և շենքեր։

Թուրքիայում ոստիկանությունը ձերբակալել է 474 մարդու, ովքեր մասնակցել են սիրիական համայնքի վրա հարձակումներին։

Միաժամանակ բախումներ են տեղի ունեցել Սիրիայի Աֆրին քաղաքում, որտեղ առնվազն չորս մարդ էր զոհվել։
 

Placeholder