Նիդեռլանդների հետ խաղում թուրք երկրպագուները զանկվածաբար ցույց են տվել «Գորշ գայլերի» սիմվոլը
Քաղաքական
13:07 07/07/2024
Տարածաշրջան

Նիդեռլանդների հետ խաղում թուրք երկրպագուները զանկվածաբար ցույց են տվել «Գորշ գայլերի» սիմվոլը

Թուրքիայի հավաքականի երկրպագուները 2024 թվականի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ խաղում Նիդեռլանդների դեմ խաղում զանգվածաբար ցուցադրել են ազգայնական «Գորշ գայլերի ողջույնի» ժեստը։ Այդ մասին հայտնել է «Գազետա ռու»-ն։

Թուրքիայի օրհներգի ժամանակ երկրպագուները ցուցադրել են մի ժեստ, որն արգելված է մի շարք երկրներում, ինչի համար թուրքական թիմի պաշտպան Մերիհ Դեմիրալը 1/8 եզրափակչի Ավստրիայի դեմ խաղից հետո երկու խաղով որակազրկվել է։

Քառորդ եզրափակիչում «Թուրքիան» պարտվեց Հոլանդիայի ազգային հավաքականին։ Հանդիպումն ավարտվել է 2։1 հաշվով։

Placeholder
Նիդեռլանդների հետ խաղում թուրք երկրպագուները զանկվածաբար ցույց են տվել «Գորշ գայլերի» սիմվոլը