Դեշամն աջակցել է Մբապեին
Աշխարհում
11:22 08/07/2024
Աշխարհ

Դեշամն աջակցել է Մբապեին

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է Կիլիան Մբապեի հասցեին քննադատության մասին: Եվրո 2024-ում ֆրանսիացի հարձակվողը մեկ գոլ է խփել՝ 11 մետրանոցից։

«Բժշկական անձնակազմի հետ միասին ամեն ինչ արեցինք, որպեսզի նա հայտնվի այստեղ: Նախապատրաստման ժամանակ նա նաև մի քանի փոքր խնդիրներ ուներ մեջքի հատվածում, բայց Կիլիանն այստեղ է:

Նույնիսկ եթե նա 100 տոկոսով պատրաստ չէ, ես լավ գիտեմ, որ մրցակիցը այդ պատճառով էլ ստիպված է լինում  մտածել ու հարմարվել»,- sport.ru-ի հաղորդմամբ, Դեշամի խոսքը մեջբերում է ESPN-ը։ 

Հուլիսի 9-ին Ֆրանսիան Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում կխաղա Իսպանիայի հետ

Placeholder
Դեշամն աջակցել է Մբապեին