Տիգրան Աբրահամյանը կրկին ՔԿՀ-ում էր
Քաղաքական
16:56 08/07/2024
Հայաստան

Տիգրան Աբրահամյանը կրկին ՔԿՀ-ում էր

«Վարդաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Մամիկոն Ասլանյանին և Նարեկ Մալյանին, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում` Արմեն Աշոտյանին:

Անազատության մեջ գտնվող այս մարդիկ շարունակում են մեծ կամք դրսևորել` ամեն ինչ մի կողմ թողած, պայքարել չարիքի այս իշխանության հետ:

Մի օր այս դժոխային իրականությունը կավարտվի, սակայն քաղաքական պատճառներով բանտերում հայտնված մարդկանց ու նրանց ընտանիքների կյանքում այն անհետևանք չի մնա:

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին,- այցից հետո գրել է իր ֆեյսբուքյան էջում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Placeholder
Տիգրան Աբրահամյանը կրկին ՔԿՀ-ում էր