Սամվել Թոփալյան. Աշխատանքից ազատման նամակում գրված էր, որ առաջին կարգի դերասան եմ
Մշակույթ
11:37 08/07/2024
Հայաստան

Սամվել Թոփալյան. Աշխատանքից ազատման նամակում գրված էր, որ առաջին կարգի դերասան եմ

«Գոյ» թատրոնի դերասաններից Սամվել Թոփալյանը հայտնում է, որ ստացել է աշխատանքից ազատման նամակը։

«ԳՈՅում եմ... ԼՈՆԴՈՆ  ԲԼՅՈՒԶ ներկայացմանը ... Դեռ չգիտեի, որ առաջին կարգի դերասան եմ, երեկ աշխատանքից ազատման նամակը ստացա ու էդ նամակի մեջ էր գրած))) , որ առաջին կարգի եմ, հիմա էդ լավ ա, թե չէ...))))) առավել ևս, որ աշխատանքից ազատվելուց ես իմանում, քանի որ մինչ այդ հետաքրքիր էլ չէր...))»,- գրել է նա։ 

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը միավորվել է  «Գոյ» թատրոնին։

Օրեր առաջ «Գոյ» թատրոնի դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասել էր, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ «Գայ» թատրոնի որևէ դերասան պայմանագիր չի կնքել։

«Սունդուկյան թատրոնը երկու ամիս առաջ ծանուցել է բոլոր աշխատակիցներին, որ «Գոյ» թատրոնից ազատված են։ Միավորումից հետո պետք է լինի պայմանագրերի թարմացում, բայց մենք նոր պայմանագիր չենք կնքել Սունդուկյան թատրոնի հետ, քանի որ մեր նպատակն ուրիշ է»,- ասել է նա։ 

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը, ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ։ «Գոյ» թատրոնը  միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում է դատարանում, նաև թատրոնի դերասանները, ստեղծագործական անձնակազմը բողոքի ակցիաներ է արել՝ իրենց դժգոհությունը փորձելով հասցնել ԿԳՄՍ նախարարություն, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրինությանը։

 

Placeholder
Սամվել Թոփալյան. Աշխատանքից ազատման նամակում գրված էր, որ առաջին կարգի դերասան եմ