Մենք շատ հպարտ ենք, որ այցելել եք մեր երկիր. Քևին Սփեյսին Երևանում հանդիպում է երկրպագուների հետ
Մշակույթ
16:46 09/07/2024
Հայաստան

Մենք շատ հպարտ ենք, որ այցելել եք մեր երկիր. Քևին Սփեյսին Երևանում հանդիպում է երկրպագուների հետ

«Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում փառատոնի պատվավոր հյուր թատրոնի և կինոյի ամերիկացի մեծագույն դերասան Քևին Սփեյսին այժմ  Կինոյի տան Մեծ դահլիճում հանդիպում է երևանյան երկրպագուների հետ։
Դահլիճը լեփ-լեցուն է։ Հադիսատեսը դերասանին դիմավորեց բուռն  ծափահարություններով։

Երկրպագուներից մեկը Քևին Սփեյսիին նվիրեց հայկական զարդանախշերով արծաթե մատանի՝ նշելով, որ երկու շաբաթից դերասանի ծնունդն է։ 

«Մենք շատ հպարտ ենք, որ դուք այցելել եք մեր երկիր»,- ասաց երկրպագուն։ 

Մեկ այլ երկրպագու շնորհակալություն հայտնեց Հայաստան գալու համար. «Հուզիչ է ձեզ այսքան մոտիկից տեսնելը»։ 

Հիշեցնենք՝ երբ հայտարարվեց, որ «Ոսկե ծիրան»  կինոփառատոնի պատվավոր հյուրն է լինելու թատրոնի և կինոյի ամերիկացի մեծագույն դերասան Քևին Սփեյսին, Հայաստանում մի շարք կազմակերպություններ բավականին կոշտ էին արձագանքել՝ ասելով, որ «կարծես թե այդպես քաջարելում են բռնարարաների գործողությունները երկրում, որտեղ այդ խնդիրը բավականին ցավոտ է», քանի որ դերասանին մեղադրում են տարբեր կանանց դեմ սեռական ոտնձգությունների մեջ։ Ամերիկյան համալսարանում Սփեյսիի հետ նախատեսված հանդիպումը չեղարկվել է։

 

Placeholder