Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Եվրո 2024 առաջնության կիսաեզրափակիչ փուլում Ֆրանսիա-Իսպանիա հանդիպումն ավարտվեց 1։2 հաշվով։
«Ես ոգևորված եմ, որ եզրափակչում ենք, բայց մենք դեռ չենք արել ամենակարևորը, դա հաղթանակն է»,-հետխաղյան ասուլիսում հայտարարել է Իսպանիայի հավաքականի 16-ամյա խաղացող Լամին Յամալը, որը ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող։
«Ես երախտապարտ եմ, որ կարողացա խաղադաշտում գլխավորել 26 հանճարների»,-ասել է Իսպանիայի հավաքականի մարզիչն ու ընդգծել, որ իրենց աշխատանքում ու հաղթանակի հասնելու ճանապարհին մարզիկներն անհագ են։
Իսպանիայի հավաքականը հուլիսի 14-ին եզրափակիչում կխաղա այսօրվա հանդիպման՝ Նիդերլանդներ-Անգլիա հաղթողի հետ։
Հինգ տարվա ընթացքում երկրորդ անգամ այս երկու եվրոպական ծանրքաշայինները հանդիպում են կիսաեզրափակիչում. 2019-ին Ազգերի լիգայի խաղում լրացուցիչ ժամանակից հետո Նիդեռլանդները հաղթեց 3:1 հաշվով:
Այս թիմերի միջև անցկացված վերջին ութ խաղերից հինգը 90 րոպե անց ավարտվել է հավասար հաշվով։