Team Telecom Armenia. Մի քանի տեղում վնասվել են մեր միջազգային կապուղիները
Հասարակություն
16:30 10/07/2024
Հայաստան

Team Telecom Armenia. Մի քանի տեղում վնասվել են մեր միջազգային կապուղիները

Ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում մի քանի տեղում վնասվել են Team Telecom Armenia ընկերության միջազգային կապուղիները, ինչի հետևանքով առկա է ֆիքսված ու բջջային ինտերնետի ծառայությունների հասանելիության սահմանափակում:

«Մեր տեխնիկական թիմն իրականացնում է անհրաժեշտ միջոցառումները խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար: Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար»,-հայտնում են ընկերությունից:

Յուքոմ ընկերությունից էլ օգտատերերիի գրառումներին ի պատասխան հայտնում են.  «Այս պահին ֆիքսված ծառայությունների հետ կապված ընդհանուր խնդիր է առկա։ Կարգավորման հստակ ժամկետ չենք կարող նշել։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը և խնդրում ենք սպասել»։

Placeholder
Team Telecom Armenia. Մի քանի տեղում վնասվել են մեր միջազգային կապուղիները