Քլունին կոչ է արել Բայդենին թողնել ընտրապայքարը
Քաղաքական
10:28 11/07/2024
Աշխարհ

Քլունին կոչ է արել Բայդենին թողնել ընտրապայքարը

Դեմոկրատական ​​կուսակցության գլխավոր դրամահավաքի ժամանակ աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունին կոչ է արել ԱՄն գործող նախագահ, նախագահի թեկնածոը առաջադրված Ջո Բայդենին դուրս գալ ընտրապայքարից։ Այս մասին գրում է BBC-ն։

Հոլիվուդյան դերասան և ականավոր դեմոկրատը դրամահավաքին ասել է, որ նախագահն իր կարիերայի ընթացքում հաղթել է բազմաթիվ մարտերում, «բայց միակ ճակատամարտը, որը նա չի կարող հաղթել, ժամանակի դեմ պայքարն է»։

Նա մեկնաբանությունը հնչեցրել է այն բանից հետո, երբ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ տիկին Փելոսին միացել է կուսակցությունում աճող անհանգստությանը՝ նշելով, որ 81-ամյա պարոն Բայդենը պետք է որոշում կայացնի՝  մնալու է ընտրապայքարում Դոնալդ Թրամփի դեմ իր ձախողած բանավեճից հետո:

Բայդենը բազմիցս հայտարարել է, որ վճռական է Դեմոկրատական ​​կուսակցության թեկնածու մնալու և նոյեմբերին 78-ամյա Թրամփին հաղթելու հարցում։

Քլունին New York Times-ին ասել է՝ շատ ահավոր ասել, բայց  Ջո Բայդենը, ում նա հանդիպել է երեք շաբաթ առաջ դրամահավաքի ժամանակ, 2010-ի Բայդենը չէր, նույնսիկ 2020-ի Բայդենը չէր

«Նա նույն մարդն էր, ում բոլորս տեսանք բանավեճի ժամանակ»,- ասել է Քլունին։

Placeholder