Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Հայոց պատմությունը» պետության չգոյության պատմությունն է. Նիկոլ Փաշինյան
««Հայաստանի պատմությունը» պետության գոյության զարգացման պատմությունն է՝ պետության չգոյությայն դրվագներով, իսկ «Հայոց պատմությունը» պետության չգոյության պատմությունն է՝ պետության գոյության դրվագնեվոր»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «Հայաստանի պատմության» և «Հայոց պատմության» եզրույթների իր ընկալումը։
Նա հայտնեց, թե առանցքային է պետության հարատևության ռազմավարությունը, և պնդեցդ, թե իր ներկայացրած ընկալումն արդեն ընդունվում է հասարակության շրջանում։
Նա բերեց օրինակ՝ նշելով. «Ինձ համար էլ անսպասելի, բայց ՀՀ քաղաքացիների ռեակցիան Կիրանցի հատվածում սահմանային սարքավորումների պատկերներին, հենց դրա ամենավառ ապացույցն է և այն «պետության» և «չպետության» պատկերացումներն արտահայտող պատկերներ են և սրա նկատմամբ հանրային վերաբերմունքն այս ամպլիտուդի մեջ է։ «Պետության» և «չպետության» միջև գոյություն ունեցող այդ ճեղքը և այդ ճեղքում գոյություն ունեցող մտածողությունը, որը, պետք է խոստովանենք, երկար ժամանակ կանխորոշել է մեր մտածողությունը, կամ էլ մեր մտածողությունն է արտահայտվել այդ իրողության մեջ»։
Փաշինյանի խոսքով՝ պետության երևույթի մասին մտածողությունը միշտ չէ որ հասանելի է կառավարության անդամներին և կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցող քննարկումներում և որոշումներում, ինչպես նաև պետական կառույցների գործունեության մեջ։
Փաշինյանը հայտարարեց, թե պետք է ապահովեն տրանսֆորմացիան Էմոցիաների ժողովրդից դեպի պետության ժողովուրդ։