Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելը նույնիսկ իշխանություններին է պետք. Խոսրով Հարությունյան
Քաղաքական
12:30 11/07/2024
Հայաստան

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելը նույնիսկ իշխանություններին է պետք. Խոսրով Հարությունյան

«Արեմն Աշոտյանը քաղբանտարկյալ է, կալանքը տվյալ դեպքում օգտագործվում է որպես պատժամիջոց»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջա ասաց քաղաքական գործիչ Խոսրով Հարությունյանը։

Նա հույս ունի, որ բանականությունն ու դատական համակարգի ներկայացուցիչների  արդարադատության սկզբունքներին նվիրվածությունը  պետք է գերակա դառնա։

«Համոզված եմ՝ Աշոտյանի խափանման միջոցը փոխելն ուղղակի արդիական խնդիր է, նույնիսկ դա պետք է իշխանություններին»,- ասաց Խ.Հարությունյանը։

Խոսրով Հարությունյանը անձանկան երաշխավորություն է ներկայացնելու Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Placeholder
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելը նույնիսկ իշխանություններին է պետք. Խոսրով Հարությունյան