Վեկտորի փոփոխության շատ վտանգավոր քաղաքականություն է վարվում դեպի Արևմուտք. Վահագն Մելիքյան
Քաղաքական
13:03 11/07/2024
Հայաստան

Վեկտորի փոփոխության շատ վտանգավոր քաղաքականություն է վարվում դեպի Արևմուտք. Վահագն Մելիքյան

«Ժամանակը  շատ սուղ է, իրականում չունենք էլ այդ ժամանակը, ժամանակը որևէ ձևով Հայաստանի օգտին այսօր չի աշխատում»,- Դիվանագետների համահայկական խորհրդի նախաձեռնած կլոր սեղան-քննարկմանն ասաց դիվանագետ Վահագն Մելիքյանը։

Նա նշեց, որ զարգացումները բավականին արագ են,  կուլիսային պայմանավորվաությունները նույնպես, ու այդ ամեն ինչը, բնականաբար, ուղղակիորեն սպառնում է Հայաստանի գոյությանը։

«Տարածաշրջանում ինտենսիվ են պրոցեսները, շատ ավելի են բարդացնում իրավիճակը,  տարբեր ճամբարներում տեղի են ունենում լուրջ վերադասավորումներ, քաղաքական փոփոխությունների նոր ալիք է բարձրացել Եվրոպայում»,- ասաց դիվանագետը։

Նա նշեց, որ Ադրբեջանը շարունակաբար դնում է  նոր պահանջներ, իսկ Հայաստանը,  ցավալիորեն, ոչինչ չունի առաջարկելու, բացի միակողմանի զիջումներից։

«Վեկտորի փոփոխության շատ վտանգավոր քաղաքականություն է վարվում դեպի Արևմուտք, որտեղ Հայաստանին ոչ ոք չի սպասում»,- ասաց Վահագն Մելիքյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 
 

Placeholder