Հայաստանը քաղաքական կամք ունի՝ Ադրբեջանի հետ  ամենակարճ ժամկետներում կնքելու խաղաղության պայմանագիր. Միրզոյան
Քաղաքական
22:46 10/07/2024
Հայաստան

Հայաստանը քաղաքական կամք ունի՝ Ադրբեջանի հետ ամենակարճ ժամկետներում կնքելու խաղաղության պայմանագիր. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգոտնում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետ գրառում է արել X-ում՝  շնորհակալություն հայտնելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպում կազմակերպելու համար։

«Հայաստանը քաղաքական կամք ունի ՝ ավարտին հասցնելու և կնքելու խաղաղության պայմանագիրն Ադրբեջանի հետ ամենակարճ ժամկետներում՝ ուղղված Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հաստատմանը»,- գրել է Միրզոյանը; 

Placeholder
Հայաստանը քաղաքական կամք ունի՝ Ադրբեջանի հետ ամենակարճ ժամկետներում կնքելու խաղաղության պայմանագիր. Միրզոյան