Երկու երկրներն էլ շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն․ Էնթոնի Բլինքեն
Քաղաքական
21:23 10/07/2024
Հայաստան

Երկու երկրներն էլ շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն․ Էնթոնի Բլինքեն

Վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը շատ կարևոր աշխատանք են կատարել բանակցությունների և խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Նրա խոսքով՝ այս համաձայնագիրը բացառիկ հնարավորություններ կբացի երկու երկրների, տարածաշրջանի և Միացյալ Նահանգների հետ նրանց հարաբերությունների համար:

«Այս գործընթացի ընթացքում Միացյալ Նահանգները ձգտել է օգնել և աջակցել՝ Եվրամիության և Եվրոպայի բազմաթիվ գործընկերների հետ միասին: Կարծում եմ՝ երկու երկրներն էլ շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն, որին Միացյալ Նահանգները վճռականորեն կաջակցի:

Շատ շնորհակալ եմ այսօրվա հանդիպման համար։ Կարող ենք գնահատել, թե ավելին ի՞նչ կարող է անել Միացյալ Նահանգները, որպեսզի օգնի ձեզ՝ համաձայնության հասնելու հարցում»,- ասել է Բլինքենը։ 

Placeholder
Երկու երկրներն էլ շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն․ Էնթոնի Բլինքեն