Արսեն Զախարյանը վերադարձել է Իսպանիա և վերսկսել մարզումները «Ռեալ Սոսյեդադի» կազմում
Աշխարհում
14:15 12/07/2024
Աշխարհ

Արսեն Զախարյանը վերադարձել է Իսպանիա և վերսկսել մարզումները «Ռեալ Սոսյեդադի» կազմում

Ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը 2024/25 մրցաշրջանից առաջ սկսել է մարզվել «Ռեալ Սոսյեդադի» կազմում։ Մարզումներից տեսանյութ է հրապարակվել ակումբի սոցիալական ցանցերում։

Զախարյանն արձակուրդի մի մասն անցկացրել է հայրենիքում։  Անցյալ շաբաթ նա ներկա է գտնվել Մոսկվայի «Եղբայրության գավաթի» շրջանակներում իր նախկին թիմի՝ «Դինամոյի»՝ Բելգրադի «Պարտիզանի» դեմ խաղին։

sport24-ն գրում է, որ անցած մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը «Ռեալ Սոսյեդադի» կազմում անցկացրել է 40 հանդիպում, դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Placeholder
Արսեն Զախարյանը վերադարձել է Իսպանիա և վերսկսել մարզումները «Ռեալ Սոսյեդադի» կազմում